19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի ոտքը խերով էր. Սեյրան Սարոյանը կատակեց

Ազգային Ժողովն այսօր քվեարկության դրեց և  93 կողմ ձայնով ընդունեց  Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը:

Ըստ դրա, երկու երկրների քաղաքացիները ճամփորդական անձնագրերով կարող են մուտք գործել միմյանց տարածք առանց վիզաների: Համաձայնագրով սահմանվում է, որ կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդհատումներով մնալ տվյալ երկրի տարածքում ոչ ավել քան 90 օր, եթե տվյալ պետությունն ավելի բարենպաստ ռեժիմ չի սահմանում:

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց 93 կողմ ձայնով:

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց 93 ձայնով: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այստեղ կատակեց. «Ծառուկյանի ոտքը խերով է, բոլորն ընդունվում են միաձայն»: Նշենք, որ այսօր խորհրդարան էր եկել նաև ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ