18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ որոշումն ինքնին տարօրինակ է. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանից

«Այդ որոշումն ինքնին տարօրինակ է, պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը գրի, որ փող հավաքենք, որ 80-ականների զենքը տեղը 90-ականներին առնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար:

Փաշինյանը հավալեց, որ կառավարությունը բոլոր լծակներն ունի, որ այդ գումարը հավաքի: «Ես ինքս կողմ եմ քվեարկել 1000 դրամների օրենքին՝ նաև նման իրավիճակը հաշվի առնելով, իհարկե, դեպքը, որի մասին խոսվում է, ավելի վաղ է եղել՝ մինչև հիմնադրամի ստեղծումը, բայց կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, սոցիալական ցանցում նաև պաշտոնյաների թանկարժեք տները մասին խոսվեց»: Փաշինյանն ասաց նաև, որ  անընդունելի է քաղաքացիների հասցեին որակումներ անել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ