19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարձակվողը 16 տարեկան է, ամեն ինչ սկսվել է սոցկայքի գրառումից․ նոր մանրամասներ Պերմի դպրոցի վրա հարձակումից /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել։

Դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ հարձակման կազմակերպիչը դպրոցի նախկին աշակերտ 16-ամյա Լեւն է, ով «ոգեշնչվել է» ամերիկյան դպրոցներից մեկում տեղի ունեցած մասսայական սպանությունից։

Լեւն ու նրա ընկերը՝ Ալեքսանդրը, դիմակավորված հարձակվել են դպրոցի վրա՝ սոցկայքում վիրավորանքից հետո։

Սոցկայքում գրառումից հետո երկու դեռահասները դանակով կռիվ են սկսել դպրոցի տարածքում։ Վրա են հասել ուսուցիչներն ու այլ աշակերտներ՝ նրանց բաժանելու համար, սակայն արդյունքում 11 հոգի վիրավորվել է, նրանցից երկուսը՝ ուսուցչուհի եւ 16-ամյա աշակերտ, ծայրահեղ ծանր վիճակում են, դանակահարվել են վզի հատվածում։

Դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ