19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պետք է լինենք առաջամարտիկը ընդդեմ ցեղասպանության երևույթի. Շարմազանով

Խորհրդարանում քննարկվում է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը։
Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա շատ կարևոր իրադարձություն է խորհրդարանի համար: «Ազգային ժողովում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմության, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը»,-նկատեց նա՝ հիշեցնելով, որ այսօր էլ բոլոր 4 խմբակցությունների առաջարկով է քննարկվում այս նախագիծը:

«Խորհրդարանշանական է, որ հենց այս տարի է սա ընդունվում, քանի որ ընդդեմ ցեղասպանության սա հոբելյանական տարի է: Իսկ ով եթե ոչ մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է առաջնորդենք ցեղասպանության դեմ պայքարը: Դրա մասին խոսեց նաև հանրապետության նախագահը ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարարեց, որ մենք հանդես ենք գալու նման նախաձեռնություններով: Մեր՝ խորհրդարանականների խնդիրը պետք է լինի պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու թուրքական ժխտողական քաղաքականության դեմ, այլև մենք պետք է լինենք առաջամարտիկը ընդդեմ ցեղասպանության երևույթի, որը շատ կարևոր է այն ֆեյք ցեղասպանությունների, որի մասին խոսում են նոր ստեղծված որոշ պետություններ՝ Արցախից այն կողմ»,-նշեց նա՝ կոչ անելով վաղը՝ հունվարի 16-ը ՀՀ-ում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց պառլամենտի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ