29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղորդում Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց բարձրացրած հարցերի վերաբերյալ

856170

Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները  «Դատապարտյալներիհիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և ԱրայիկԽանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկականփաստաթղթերը:

 

Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի,Ս.Բարսեղյանի և Ա.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:

 

Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել էհացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Ներկայում գտնվում էթերապևտիկ բաժանմունքում և նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկ կատարվել է ներերակայիններարկում, որը նախատեսվում է կատարել նաև այսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումըֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

 

Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկիխորհրդատվությանը համապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է,ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չիներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյանզարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

 

Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկականհետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում ենհետևողական քայլեր:

 

Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց իրավունքների ապահովմանն առնչվողբոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրությանկենտրոնում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ