20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թուրք ազերին պետք է զսպի ախորժակը». կոտրել էին գեներալի տեղադրած խաչքարը

Երկրապահ ուխտագնացներին երեկ մեծ ոգեւորությամբ են ընդունել Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում:
Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խաչքարը:

ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն՝ իբրեւ ապացույց, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են:
Մարտական հենակետերում զորավար Մանվել Գրիգորյանը հավաստիացնում էր, որ 1989-ից ցայսօր Երկրապահն Արցախում է, մարտական հենակետերում: Նա մատնանշեց, որ հայոց բանակն այքան ամուր ու հզոր է, որ դա գիտակցելով՝ թուրք ազերին զսպում է ախորժակը: Սակայն, ազատամարտի վետերան երկրապահների, երիտասարդ երկրապահների անունից նա հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում:
Զորամասեր այցից հետո, երբ ավագ ընկերներն այցելում էին հենակետեր, պատանի երկրապահ կամավորականներն էլ շրջում էին հոսպիտալներում, հիվանդանոցներում՝ բոլորին սիմվոլիկ նվերներ բաժանելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ