20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել:

Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Փիլիփ Քոսնեթը ու նրան է փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունը:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում թեմայի առնչությամբ մասնավորապես ասվում է.

«Ահաբեկչության վտանգի  և ձերբակալությունների պատճառով մեկ անգամ ևս խորհեք Թուրքիա կատարելիք այցից առաջ: Այնտեղի մի շարք վայրեր անվտանգության տեսանկյունից  բարձր ռիսկային գոտի են համարվում: Դրանցից են՝ Հաթայը, Քիլիսը, Գազիանթեփը, Շանլըուրֆան, Շըրնաքը, Վանը, Սիիրթը, Մուշը, Մարդինը, Բաթմանը, Բինգյոլը, Թունջելին, Հաքքարին և Բիթլիսը»:

Իսկ 4-րդ ռիսկային գոտում են Յեմենը, Մալին, Լիբիան և Սոմալին: Նշվում է, որ  այդ երկրներում այժմ ներքի բախումներ են տեղի ունենում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ