19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

2017 թ. նախարարության «թեժ գծով» ստացվել է 283 հեռախոսազանգ

news151575765269001news149916731167341040720171

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. դեկտեմբերին ստացվել է 177 հեռախոսազանգ:

«Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել փոստային ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը ժամանակին չի ստացել: Ահազանգը ստանալուն պես նախարարության աշխատակազմի փոստի վարչությունը հարցում է ուղարկել «Հայփոստ» ՓԲԸ: Արդյունքում պարզվել է, որ ծանրոցը հայկական փոստային ծառայություն մուտք չի գործել, ինչը հավաստում է նաև համապատասխան ծանուցագիրը: Ստացված տեղեկությունները պատշաճ կերպով ներկայացվել են քաղաքացուն՝ հավելելով, որ ծանրոցի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար նա կարող է դիմել ֆրանսիական փոստային օպերատորին:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 10 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 166 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ 2017 թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարներին ստացվել է 283 հեռախոսազանգ, որոնց համապատասխան ընթացք է տրվել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ