22 Հունվարի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

3 տարվա վերքի անպատասխան հարցերն ու Ավետիսյանների ավեր տունը /ֆոտո, տեսանյութ/

Ովքեր են Ավետիսյանները, ինչու են սպանել:  Այս հարցը մինչ այժմ տանջում է ոչ միայն հարազատներին, նաև բոլոր գյումրեցիներին:
2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ:

Հարազատներ եկան, կողպված  դարպասը  բացվեց: Բոլորը լուռ էին: Բացվեց նաև  Ավետիսյանների տան դուռը:

Դատարկության, սարսափի ու ցավի  մթնոլորտ էր տիրում, որ խեղդում էր, շնչահեղձ անում հյուր եկած հարազատներին ու լրագրողներին: Մի բան միանգամից  աչք զարնեց:  Մահվան սարսափ տեսած տունը ինքն էլ չէր դիմանում այդ ցավին ու  սկսել էր խարխլվել,  քայքայվել էր տան հատակը, պատերը, դռները, ավերվում է հենց տան տերերի լուսանկարների  առաջ:

Հիշեցնենք, որ ընտանիքի սպանության համար մեղադրվեց Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դատական նիստերը տեղի ունեցան ռազմաբազայի տարածքում: Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմաh ազատազրկման: Ավետիսյանների հարազատները մինչ օրս էլ չեն հավատում դատարանում հնչած սպանության վարկածին՝ դատական նիստերի ընթացքում Պերմյակովն ասել էր, թե որոշել էր ռազմաբազայից դիմել փախուստի, հայթուրքական սահմանով հեռանալ, իրեն գումար էր անհրաժեշտ և զենքով մտել էր Ավետիսյանների բնակարան: Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել էր, որ միայնակ է եղել, ընտանիքի անդամներին մենակ է սպանել:

Ավետիսյանների հարազատները համոզված են, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանությունը միայնակ չի կատարել, միգուցե և ինքը չի կատարել։ Նրանց համար մինչևս օրս անհայտ են սպանության դրդապատճառները։ 

Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը, որոնք իրենց քրոջ ընտանիքի սպանությունից հետո լքել են Հայաստանը, վերադառնում են նրանց մահվան տարելիցին, նեղվեցին, որ տունն արդեն կիսավեր է։ «Մենք մեղք չե՞նք, ամեն ինչը ծածկադմփոց եղավ, փակվեց, պրծավ գործը, մյուս տարի որ գանք, այս տունն էլ չի լինի, մենք ո՞ւր պիտի գանք, էլ ոչ մի տեղ չկարողանանք գալ, հա՞՛․․․ Գանք այդ փողոցների վրա կանգնենք, գնանք, հա՞, գոնե հատակը սարքեն քաղաքապետարանի միջոցներով, քաղաքապետ ունենք վերջը», –նեղվեց Ռիտա Պետրոսյանը։

Բայց մեկ բարի լուր էլ կա, Հասմիկ Ավետիսյանի դուստրը երեխայի է սպասում, ու որոշել է մոր անունը կնքել երեխային:

IMG_20180112_130119 2 1

5 26815068_1997097063882835_8829563477487642513_n 26219755_1997097017216173_2102882884455502213_n 26219179_1997096873882854_5104506695533924409_n (1)

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ