18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք

ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաեւ տուգանել առեւտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված` հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Հաջորդ փոփոխությունը նախատեսված էր «Տեղական տուրքի եւ վճարների մասին» օրենքում: Օրենքում նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50-300 հազար դրամ վճար կսահմանվի:

Կառավարության նիստից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում մեր քաղաքացիների կողմից շատ բազմաթիվ բողոքներ են ստացել:  Այս ոլորտը մինչ այսօր ոչ կանոնակարգված է և հստակ պատժամիջոցներ կսահմանվեն, որ այն կազմակերպությանը, որը ոչ սահմանված վայրում հրավառություն իրականացրեց, կտուգանվի մեկ միլիոն դրամ»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, որ եթե հարսանյաց սրահում լինի հրավառություն, ով է տուգանվելու՝ հարսն ու փեսա՞ն, թե՞ սրահի տերերը, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ կտուգանվեն սրահի սեփականատերը և հրավառություն իրականացնող կազմակերպությունը, կամ իրականացնող ֆիզիկական անձիք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ