23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա կանգնած վիճակում, իսկ պարանոցին անցկացված է եղել սրբիչից պատրաստված ինքնաշեն պարան, որի մյուս ծայրն էլ կապված է եղել խցի ճաղավանդակից: ՔԿ-ի ծառայողներին տեսնելով՝ Ա. Վիրաբյանը սպառնացել է, ցատկել ջեռուցման մարտկոցի վրայից, սակայն բանտի աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը: Մի քանի ծառայողներ պահել են Վիրաբյանի ոտքերը և կտրել ինքնաշեն պարանը:

Մանրամասները` այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ