27 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Գառնիկ Իսագուլյանը 250 տոննա ցեմենտ է խնդրել Գագիկ Ծառուկյանից

maxresdefault (4)

«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»,- այսօր` հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բանակում ունեցած կորուստներին,  հայտարարել է  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքով` երբ տղաները սովորում են այդ կրակոցներին, աղմուկներին, իրենց համար սովորական է դառնում այնպիսի տարածք դուրս գալը, որը գտնվում է թշնամու դիպուկահարների նշանառության տակ, ինչը պատճառ է դառնում, որ այդ զինվորներին կորցնենք:

 Իսագուլյանի խոսքով՝ Բակո Սահակյանին հաջողվել է միասնական թիմ ձևավորել: Նա նկատեց, որ Բակո  Սահակյանի նախկին մրցակիցները՝ Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը, նույնպես իրենց թիմում են:

«Բոլորս փորձենք այդ միասնականությունը, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը դրսևորենք և փորձենք այդ ուղղությամբ աշխատել, ու այդ ժամանակ, վստահ եմ, բավական լուրջ հաջողություններ կարձանագրենք նաև Հայաստանում»,-ընդգծել է Գառնիկ Իսագուլյանը:

Նա հայտնել է , որ ինքը վերջերս Իվետա Տոնոյանի միջոցով Գագիկ Ծառուկյանից խնդրել է 250 տոննա ցեմենտ Շահումյանի շրջանի համար. «Երբ մենք Շահումյանի շրջանի նոր նշանակված երիտասարդ ղեկավարի հետ խոսում էինք, պարզվեց, որ 250 տոննա ցեմենտը բավական է, որ մենք կարողանանք այդ բնակչությունը 3-4 հարյուր հոգով ավելացնել: Ես արդեն զանգել եմ Իվետա Տոնոյանին և նրա միջոցով խնդրել եմ պարոն Ծառուկյանին, որ, երբ օրերը սկսում են տաքանալ, ասեն»:

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ