25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փողոց են փակել

«Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քիչ առաջ մի քանի րոպեով փակել են Արշակունյաց պողոտայի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը։

Նրանք բողոքի այս ակցիայով աջակցություն են հայտնում ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, որը, ըստ ցուցարարների, չի բավարարվում։

Ցուցարարները «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարա՞ն, թե՞՝ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է» գրությամբ պաստառներ են  պարզել։

 

Ճակատի անդամներից Կարապետ Ռուբինյանը հանդիպել է քրեակատարողական վարչության պետի տեղակալի հետ։ Հանդիպումից հետո Ռուբինյանը ցուցարարներին փոխանցել է, որ, ըստ պաշտոնյայի, հացադուլավորները խնդիր չունեն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ