25 Ապրիլի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Իմ մահն եք ուզում, կտեսնեք, ժողովրդին էլ պատասխան կտաք».«Սասնա ծռեր»-ի անդամը վատացավ

maxresdefault (1)

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի  գործով դատաքննությունը:

Դատական նիստի մեկնարկը բուռն էր:  «Սասնա ծռեր»-ի անդամներից`  Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց , որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, գտնվում է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից դիմում է ստացել, որտեղ նշված է, որ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, Մակյանն էլ նշեց, որ իրեն հասցեագրված դիմում ասված է, թե Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։

«Իմ մահն եք ուզում, կտեսնեք, ժողովրդին էլ պատասխան կտաք»,-հայտարարեց Արմեն Բիլյանը:

Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ , նրա համար շտապ օգնություն հրավիրվեց դատարան։

Նիստը ընդմիջվեց։

 

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ