16 Հուլիսի, Երկուշաբթի, 2018

Գեներալ Մանվելը անակնկալի է բերել արցախցիներին

maxresdefault

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը:
Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Ավելին՝ այսօր արդեն երկրապահներն Արցախի սուրբ հող են այցելում եռասերունդ պատվիրակությամբ, այսինքն՝ սա ապագային միտված հայրենասիրական ծրագիր է:
Եռասերունդ երկրապահների ընտանիքին մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արցախի բոլոր բնակավայրերում:
Բոլոր զորամասերում եւ մարտական դիրքերում Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած եւ խիզախություն դրսեւորած զինծառայողները պարգեւատրվեցին  հուշամեդալներով, պատվոգրերով:
Տղաներին հանձնվեցին նաեւ քաղցրավենիքով լի տոպրականեր: 
Երկրապահները շնորհակալություն հայտնեցին զինվորներին հայոց սահմանները հսկելու համար եւ խաղաղություն մաղթեցին հայոց մայրերին ու հայ ազգին:
Հայ զինվորներն էլ հպարտությամբ նշում էին, որ իրենց հայրերի, պապերի գործն են շարունակում եւ  ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի հայոց երկրի սահամններին:
Ձմեռ Պապի հետ շուրջպար բռնած զինվորների ոգեւորությունը մեծ էր: Տեսնելով նրանց հպարտ հայացքները, գիտակցում ես, որ ոչինչ չի կարող խանգարել, որ հայոց սահմանին շարունակի լսվել հայկական երգն ու երաշժտությունը:
Մի ուրիշ հպարտություն կար հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած զինվորների աչքերում: Զորացրվելու եւ հայրենի օջախ վերադառնալու ժամանակն է: Երկրապահները հնարավորություն ունեցան շնորհավորելու եւ տուն  ճանապարհելու  քաջ  հայորդիներին:
Սահմանին կանգնած զինվորները մշտապես արթուն են՝ պատրաստ ավելի հզորացնելու ու շենացնելու հայոց բանակը, իսկ երկրապահը պատրաստակամ է ցանկացած վայրկյան կանգնելու նրանց կողքին: Ինչպես Զորավարն է ասում ՝ այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ու փորձը ծառայեցնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս:
Երկրապահներն  այցելեցին  զինվորական ուղղիչ- կարգապահական  մեկուսարանի տույժ կրող տղաներին, շնորհավորեցին տոների կապակցությամբ եւ հորդորեցին այսուհետ  բարեխճորեն կատարել զինվորական պարտականություններն ու օրինակ ծառայել նորակոչիկներին:
Ուշադրության կենտրոնում էին նաեւ հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայոդիները, ոքեր զինվորական հոսպիատլում  մեծ ոգևորությամբ  ընդունեցին երկրապահների պատվիրակությանը:
Միջոցառումների ընթացքում եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ  2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։
Երկրապահներն  այցելեցին Արցախի  ծննդատներ՝ փոքրիկներ լույս աշխարհ բերած մայրերին շնորհավորելու եւ նվերներ հանձնելու համար: Երկրապահները համոզմուքն հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի  զիվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու։ Երկրապահներն այցելեցին նաև  ծերանոցներ: Մարդկանց, ովքեր  բոլորից շատ ունեն ջերմության և ուշադրության կարիք:
Հեքիաթն այցելեց նաեւ ծերանոցի բնակիչներին, ովքեր խոստովանեցին, որ վերջապես իրենք էլ  համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի:
Եռասերունդ երկրապահների պատիրակությունն այցելեց ամանորյա հեքիաթին հավատացող ու հրաշքի սպասող «Մանկան տան» սաներին:
Երկրապահական առքելությունը շարունակվում է։ Եվս 5 օր երկրապահները կայցելեն Արցախի բոլոր շեներ, սահմանային զորամասեր, մարտական հենակետեր։ Հին Նոր Տարու գիշերը Արցախի բոլոր դիրքերում, զինծառայություն իրականացնող տղաների կողքին լինելու են ազատամարտիկ երկրապահներն ու երիտասարդ երկրապահները։

Այս առաքելությունն անձամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն է ղեկավարում։

 

 

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ