29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանում ցույցերը պայմանավորված էին գնաճով․ իրանագետ

26694836_10212623945572323_1936577767_n

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Իրանում սկիզբ առած բողոքի ցույցերը հիմնականում պայմանավորված են եղել գնաճով:

Նա նշեց, որ մի քանի փուլով  անցած ցույցերն ի սկզբանե սոցիալական անարդարության ֆոնին են ձևավորվել:

«Իրանցիները դժգոհ էին երկրում գրանցված գնաճից` հատկապես ձվի ու բեզինի: Ցույցերի երկրորդ փուլում իրանցիները դժգոհում էին գործող կառավարությունից, իշխանությունից ու Ռոուհանիի կառավարման մոդելից, իսկ արդեն երրոդ փուլում կոչեր էին հնչում ընդդեմ երկրում տիրող հոգևոր կառավարման, ընդդեմ հոգևոր առաջնորդի, աանց որի երկրում որևէ որոշում վերջանականորեն չի ընդունվում»,- ասաց բանախոսը:

Վերջինի խոսքով՝ չնայած պաշտոնական աղբյուրները չեն հայտնում զոհերի մասին, բայց նշվում է 21 սպանվածների մասին, որոնից մեկը ոստիկան է, մյուսները` ցուցարարներ: Իրանագետը համամիտ չէ այն տեսակետին, թե շարժումն ի սկզբանե ուղղորդված է եղել արևմուտքի երկրների կողմից: Նրա խոսքով՝ այն ժողովրդի արդարացի պահանջն է եղել` սոցիալական ոլորտում տիրող ոչ բարվոք վիճակի դեմ:

«Ինչ խոսք, արտաքին միջամտություն հնարավոր էր, ու սրա մասին խոսեց երկրի առաջնորդը: Արտաքին միջամտության մասին խոսեց նաև երկրի հոգևոր առաջնորդը, բայց հարց է` կոնկրետ ինչ միջամտության մասին է: Ըստ իս` այստեղ նկատելի է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ձեռագիրը»,- ասաց ԵՊՀ դասախոսը` ավելացնելով, որ այս օրերին ցույցերն արդեն ավարտվել են: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ