25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանում հնչեցված կոչերը վերահաստատում են, որ ցույցերի կազմակերպման գործում զգալի է արտաքին հետքը

Իրանում ցույցերի ընթացքում հնչեցված կոչերը վերահաստատում են այն փորձագիտական տեսակետը, որի համաձայն ցույցերի կազմակերպման գործում զգալի է արտաքին հետքը. 
Մասնավորապես հնչեցին հակառուսաստանյան, Իրանում շահի իշխանության վերականգնման կոչեր. Հիշեցնեմ, որ շահի իշխանության շրջանում և հատկապես 20-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում ամենահաջողված ռազմավարական դաշինքը Իրան-Իսրայել տանդեմն էր` ԱՄՆ հովանու ներքո. 
Կա փորձագիտական բավական տարածված գնահատական, ըստ որի ներկայում Իսրայելը փորձում է Իրանի հարցում շարժվել ոչ այնքան հակամարտության, որքան երկխոսության վերականգնման ճանապարհով. Նշեմ նաև, որ դրան ընդառաջ որոշակի մեսիջներ կան նաև իրանական կողմից. Որքանով կռեալիզացվի այդ հնարավությունը կողմերի միջև երկխոսության հաստատման գործում, կախված է երկու երկրների ղեկավարությունների քաղաքական կամքից և այն հանգամանքից, թե որքանով կհամընկնեն այս փուլում կողմերի շահերը կամ կհամընկնեն արդյոք առհասարակ:

Կարեն Վերանյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ