20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու. Փաշինյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սարսափելի է համարում առաջնագծում զինծառայողների մահվան դեպքերը: Ֆեյսբույան իր էջում նա գրել է.

«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է։

Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները և տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության և դրանցից արված հետևությունների մասին։

Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը», – իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ