10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Կարելի է ասել` Յուրան «զոհվեց». Բոնդոն պատմում է/տեսանյութ/

Ազատամարտիկ և գնդացրորդ Արագած Մկրտչյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոր տարիները անցկացնում է սահմանում: Նա ամեն անգամ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախկին նախագահ Յուրի Միքայելյանի հետ Ամանորը նշում էր սահմանին կանգնած զինվորի հետ: Նա նշեց որ Յուրի Միքայելյանին ճանաչում է շատ վաղուց:

«Երբ ես վետերանների միության փոխնախագահն եմ եղել, մենք միասին շատ մեծ գործեր ենք արել բանակի, ժողովրդի, կռված տղերքի համար: Օրինակ` նախանցյալ տարի, Նոր տարվա օրը մենք Յուրայի հետ եղել ենք Չինարիում: Այս 20-25 տարվա ընթացքում նույնիսկ 4 անգամ իմ ընտանիքի հետ նոր տարի չեմ արել, որովհետև միշտ սահմանին ենք եղել` զինվորների հետ»,- հիշեց ազատամարտիկը:

«Յուրան կազմակեպել լավ գիտեր, կազմակերպությունը պահում էր շատ լավ: Հիմա ինքը չկա, այսօրվա դրությամբ մեզ հետ չէ, կարելի է ասել և զոհվել ա, որովհետև նա պայքարեց իր կյանքի համար: Ու դրա համար Նոր տարվա գիշերը առաջինը խմելու եմ Յուրայի կենացը, որպեսզի նրա անունը հավերժ մնա:

Նշենք, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նհիմնադիր նախագահ, հրամանատար Յուրի Միքայելյանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ