20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրեական գործ կես միլիոն դրամի համար. Սուրենյանցը խոստովանում է

‘Դա քաղաքական պատվեր չէ, ուղղակի որոշակի մարդկանց անփութության հետևանք է, որի պատճառով հայտնվել ենք այս գործի մեջ’,- այսպես պատասխանեց “Հանրապետություն” կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի հարցին, արդյոք քաղաքական ենթատեքստ կա իր դեմ հարուցված քրեական գործում:

Հիշեցնենք, Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դրան տիրանալու համար։ Նա տիրացել է այս գործով տուժող Գրիգոր Ղասաբյանի 508 հազար ՀՀ դրամին։ Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայալու մասին։

Սուրենյանցը տեղեկացրեց, որ իրենք տուժողի հետ արդեն պայմանավորվածության են եկել, խոստովանելով, որ իր պատճառով այդ մարդը տուժել է, և ինքը պատրաստակամություն է հայտնել վճարել վնասի չափը փոխհատուցող գումարը: Գումարի չափը դեռ պարզ չէ:

Այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը հետաձգվեց` մեղադրողի նիստին չներկայանալու պատճառով:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ