20 Օգոստոսի, Երկուշաբթի, 2018

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հեղափոխության

023533D1-B6BD-42CE-9454-B84EAD822564_mw1024_s_n

Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» եւ «Դժոխքի երաժշտություն» կարգախոսների ներքո հունվարի կեսերից արդեն «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները շրջելու են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի քաղաքներով եւ գյուղերով՝ մարդկանց ծանոթացնելով ընդվզման իրենց ծրագրի հետ:

 

«Շուրջ 1 մլն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ մարդկանց ընտանիքներում դժբախտություն է: 2018թ.-ին շրջելու ենք մարզերով, բաժանենք թռուցիկներ, լույսեր: Ընդզվման ներքո հրավիրվելու է մեծ համազգային ժողով, ընտրվելու է քաղաքական նոր էլիտա: Դուք չգիտե՞ք՝ հեղափոխությունը ոնց է լինում, բայց թե երբ ենք անելու, այս պահին չեմ կարող ասել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքով` 2017թ.-ին տեղի է ունեցել այս ավտորիտար համակարգի բացարձակ լճացում, որեւիցե փոփոխություն դեպի դրականը չի արձանագրվել, ընդհակառակը,, վատթարացում է արձանագրվել բոլոր բնագավառներում:

 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ