20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քեզանից է բխում, Տեր, աղբյուրը կյանքի

Մեղանչելիս նենգը մտքում այս էր ասում, թե իր աչքի առաջ Աստծուց երկյուղ չկա՛: Նենգամտե՛ց այդպես, որ չգտնի-տեսնի անօրենությո՛ւնն իր արած և չատի՛ այն: Խոսքերն իր բերանի նե՛նգ են և կորցընող, չկամեցա՛վ փնտրել ու ճանաչել բարի՛ն և չարություն խորհեց անգամ անկողնո՛ւ մեջ: Այն ճամփեքով գնաց, որոնք բարի չէին և դադար չտվեց չար գործելուց:

Ողորմությունը Քո երկնքում է, ո՛վ Տեր, ճշմարտությունը Քո ամպերի՛ն է հասնում: Արդարությունը Քո, ինչպես լեռնե՜րն, Աստվա՛ծ, իրավունքները Քո խո՜րն են, ինչպես ձորեր. մարդ ու անասունին Դո՛ւ ես կյանք ընձեռում: Ողորմությունը Քո բազմացրիր այնքան, որ փնտրեցին մարդիկ Քո հովանին, հույս դրեցին նրանք հզո՛ր թևերիդ տակ: Պիտի արբե՛ն նրանք Քո Տան պարարտությամբ, և պիտի տաս նրանց, խմե՜ն ու լիանա՜ն՝ անթիվ հեղեղներից Քո օրհնության:

Քեզանից է բխում, Տե՜ր, աղբյուրը կյանքի, լույսը տեսնում ենք մենք Քո՛ երեսի Լույսով: Թող Քո ողորմության արեգակը ծագի, ուղիղ սրտով մարդիկ թող որ Քեզ ճանաչեն՝ արդարությո՛ւնը Քո միշտ կենդանի: Ամբարտավան ոտքեր թող մեր վրա չելնե՛ն և մեղավոր ձեռքեր չդողացնե՛ն էլ մեզ: Անօրեններն ամեն պիտի ընկնե՛ն- գնա՛ն, մերժվելով պիտի հավե՛րժ ոտքի չելնեն:

Սաղմոս 35

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ