24 Հունվարի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Գնաճն ավելի շատ ունևորի վրա է ազդելու, չունևորի համար էլ ելք է պետք գտնել

timthumb

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ վերջին օրերի գնաճը ժամանակավոր երևույթ է, շուտով նորից գների իջեցում կլինի: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ տոների և որոշակի օրենսդրական փոփոխությունների պատճառով է դա տեղի ունենում: «Բնականաբար, այն ավելի շատ ունևոր խավի վրա է ազդելու, չէի ուզենա, որ այդպիսի գնաճ լիներ: Դրա համար պիտի հատուկ խանութներ լինեն, որ երբ թանկացումներ են լինում, չունևոր մարդը, ով թոշակով, դրսից եկավ փողով է ապրում, կարողանա այդ էժան խանութներից գնումներ անի:

Այսինքն՝ եթե կա սուպերմարկետ, պիտի նաև մի քիչ էժան խանութ լինի, որ հավասարակշռվածություն լինի»:

Հարցին, թե նկատում է, որ մարդիկ տոներին նույնիսկ չեն պատրաստվում, նախատոնական տրամադրություն չկա , նա պատասխանեց. «Ես նույնիսկ դուրս էլ չեմ գալիս ստադիոնից, այնտեղի գործերով ենք զբաղված, ժամանակի էլ չկա: Բայց ես գտնում եմ, որ կարելի էր ստեղծել, որոնք պետության հովանավորությունն ունենային, հարկերը թեթևացնեին, որ չունևոր ժողովուրդը շատ նեղը չընկներ: Թող դա էլ լիներ մեր հայկական միջոցառումը թանկացումների դեմ պայքարի: Նման մեխանիզմներով պետությունը կկարողանանշր աղքատին օգտակար լիներ»:

Ինչ վերաբերում է 2018 թ-ից եղած սպասելիքներին, ապա Աշոտ Աղաբաբյանը հիշեցրեց ԵՄ-ի հետ նորա ստորագրված համաձայնագիրն ու նկատեց, որ միգուցե դրանից շահագրգռված՝ ռուսները ՀՀ-ում ներդրումներ անեն, որ կարողանան Եվրոպայի հետ աշխատել: «Դա ահագին օգուտ կտա մեր ժողովրդին: Պետք է համբերությամբ ապրել ու տեսնել, թե ինչ է լինում»:

 

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ