23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիեւի ծննդյան տոնին նվեր են ստացել. Հրապարակ

Դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիեւը դարձավ 56 տարեկան՝ ծաղկուն տարիք սեփական երկրիդ համար մի կարեւոր բան անելու, պատմության մեջ որպես հեղափոխական նախագահ հիշվելու համար: Ծննդյան առիթով նրան շնորհավորել են Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահները: Իսկ ադրբեջանական մամուլը հեղեղված էր Ալիեւի հասցեին հաճոյախոսություններով:

Քծնանքի ու շողոքորթության ալիքն այնքան բարձր էր, որ լրատվամիջոցներից մեկը նրան անվանել էր «քաղաքական հանճար, որի իմաստուն ղեկավարությամբ Ադրբեջանը հասնում է նորանոր բարձունքների»: Կոնկրետ ի՞նչ «բարձունքներ» է նվաճել Ալիեւը, որ 14 տարի անընդմեջ զբաղեցնում է նախագահի պաշտոնը՝ ոչ ոք չգիտի: Փաստ է, սակայն, որ ծննդյան հաջորդ օրը նա հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանում 2018թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձ է սահմանել 130 մանաթը, որը շուրջ 70 դոլար է կազմում:

Այսինքն՝ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կազմելու է մոտ 35 հազար դրամ՝ զգալիորեն քիչ, քան Հայաստանում եւ Արցախում, որտեղ 55 հազարն է նվազագույնի շեմը արդեն քանի տարի: Ադրբեջանական քարոզչությունը, մինչդեռ, ջանք ու եռանդ չի խնայում՝ տարփողելու, որ Ադրբեջանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ետխորհրդային տարածքում ամենահարուստ եւ սոցիալապես ապահով երկիրն է:

Փաստորեն, իր ծննդյան տարեդարձի առթիվ Ալիեւը որոշել է մեծ նվեր մատուցել իր համաքաղաքացիներին՝ նրանց համար սահմանելով 70 դոլարին համարժեք ամսական եկամուտ: Մի բան, այնուամենայնիվ, ողջունելի է, որ դինաստիայով երկիրը կառավարող կլանի ներկայացուցիչն իր ծննդյան օրվա առիթով ոչ թե ինքն իրեն կամ կնոջն է պարգեւատրում, այլ փորձում է իր քաղաքացիների համար ինչ-որ բան անել, անգամ եթե դա զավեշտալի քայլ է։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ