15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Սերժ Սարգսյանը կարող է չլարվել. Ժամանակ

սերժ-պուտին

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկ­նի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղե­կավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածու­թյան տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճա­նի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջաց­նում են լարված սպասումներ:

Այսօր տեղի ունենալիք այցից առաջ, սակայն, տեղի է ունե­ցել մի բան, որը թերևս կնպաստի սպասումների լար­վածության թուլացմանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը հանդիպելով Պետդումայի պատգամավորներին՝ հայտարարել է, որ իրավիճա­կը Աֆղանստանում ԱՄՆ զոր­քերի թվաքանակի կրճատու­մից հետո դեպի վատն է գնա­ցել, սակայն եթե ԱՄՆ-ն չլիներ, ապա իրավիճակը ավելի վատ կլիներ:

Պուտինը հայտարարել է, որ թեև բարդ հարաբերու­թյուններ ունեն Նահանգների հետ, այնուհանդերձ պետք է օբյեկտիվ մոտենան իրակա­նությանը:

Պուտինի այդ հայտարարու­թյունն, անշուշտ, ուղիղ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի այցի հետ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինն Աֆղանստանի առիթով փոխանցում է երկու էական մեսիջ: Նախ այն, որ ԱՄՆ-ն շատ կոնկրետ ապահովում է Ռուսաստանի թիկունքը Աֆղանստանի ու միջինասիական հատվածի մա­սով ընդհանրապես և եթե հետ քաշվի, ապա Ռուսաստա­նի համար այդ գոտում իրավիճակը կլինի վատ, և մյուս մեսիջն այն է, որ Պուտինը, ըստ էության, բացահայտ հայտա­րարում է, որ իրողություննե­րին պետք է մոտենալ օբյեկ­տիվ, մասնավորապես՝ ԱՄՆ դերակատարման հարցում:

Իհարկե, սա անկասկած չի փոխելու ռուսական պաշտո­նական քարոզչությունը, որի առանցքում վատ Արևմուտքն է և դրանից Ռուսաստանը փրկող Պուտինը, սակայն Հայաստանի համար կոնկրետ այդ հանգամանքը այնքան էլ էական չէ: Հայաստանի հա­մար էական է ռեալ պոլիտիկի պարագան, որն էլ արտա­հայտվում է Պուտինի նմանօ­րինակ հազվադեպ, սակայն բավական խոսուն նպատակային գնահատականներում: Իսկ դա ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի նախագահն, այնուհանդերձ, պատրաստ է իրողություններին նայել օբյեկտիվության դիրքերից կամ պարզապես ռացիոնալության՝ իրապաշտորեն գնահատելով Ռուսաստանի ռեսուրսները, չնայած քարոզչական մակարդակում գեներացվող կայսերապաշտությանը, «ամենակարողությանը»:

Իսկ եթե Ռուսաստանում բարձր մակարդակով գիտակցվում է այդ հանգամանքը, ապա դա նշանակում է, որ աշխատանքի լրացուցիչ կամ ավելի լայն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, որի իշխանության ներքին լեգիտիմության բացակայությունը լրացուցիչ նեղացնում է Ռուսաստանի հետ առանց  այն էլ նեղ աշխատանքի դաշտը, որ մնում է Երևանի համար: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ առաջացող հավելյալ տարածությունը չօգտա­գործվի լրացուցիչ խնդիրներ լուծելու համար, ապա գոնե քիչ թե շատ երաշխիք կա, որ ԱՄՆ դերակատարման հարցում օբյեկտիվ ռեժիմում գտնվող ՌԴ բարձրագույն իշխանությունը այդ ռեժիմում է գտնվում նաև կովկասյան տարածաշր­ջանի մասով, ինչը նշանակում է Հայաստանի դերի և անվ­տանգության կարևորության որոշակի գիտակցում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ