24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերահսկողությունը տոներին կուժեղացվի

«Իրականացվել է ռեֆորմ անասնապահության բնագավառում, ներդրվել է ռիսկերի գնահատման մոդել, մոնտորինգային և այլ ծրագրեր..»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Նա հայտնել է, որ  անցած տարի ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: 
 Կարապետյանի խոսքով՝  դաշտում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել մեկ օրում: 

Իշխան Կարապետյանը նշել է, որ  որ հայկական մթերքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև արտաքին շուկայում և նախատեսված միջոցառումները կնպաստեն արտադրանքի մրցունակությանը:

Կարապետյանը նաև հայտնել է, որ տոնական օրերին ընդառաջ Ծառայությունը ուժեղացնում է վերահսկողությունը իրացման ցանցերում թե՛ նախատոնական, թե՛ հետտոնական օրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ