29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու»

kat(1)

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ սպառողների համար  թանկացումներն սկսվեցին ավելի շուտ, քան միշտ լինում է: «Բավականաչափ շատ է տուժել ազգաբնակչությունը: Տեսնում ենք, որ մարդիկ գնումներ կատարում են, իրենց կաշվից դուրս են գալիս, որ գնում անեն, ասում են՝ դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու, մի բան կանենք: Բայց ինչքա՞ն կարելի է այդ մի բանն անել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս գտնում է, որ ճիշտ չէր, որ մեծ գործարաններնը բաժանվեց մարդկանց վրա՝ ակցիզներով, վաուչերներով, պետությունն իր մոտ պետք է դրանք պահեր:

«Այսօր ով ինչ ուզում է, անում է: Ասում են՝ Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, մեզ մոտ էլ պիտի թանկանա, ո՞վ է ասել, մենք այլընտրանք պետք է ունենանք, իսկ մեր սպառողներն այսօր անճար վիճակում են գտնվում, վասալի կարգավիճակում են գտնվում»,-նկատեց նա:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը հայտարարեց, որ սպառողները մտնում են խանութ, չգիտեն, թե օրինակ որ հացն ինչից է պատրաստած, ինչ բաղադրամասեր ու քանի տոկոսով կան: «Հաց արտադրողների 2/3-ը խախտումներով է գործում»,-նշեց նա:

Կաթնամքերք արտադրող ընկերություններից միայն երեքն են թույլ տվել ստուգումներ անել, դրանք են՝ «Թամարա», «Աշտարակ», «Չանախ»: Դրանցից Ռուբեն Հայթյանը խորհուրդ է տալիս օգտվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ