20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շնորհավորե՞լ հայորդի արվամոլներին, շնացողներին, իգամոլներին, պոռնիկներին, լեսբիանկաներին, սեքս-մանյակներին

Ի՞նչ է, կարող ենք արդեն շնորհավորե՞լ հայորդի արվամոլներին, շնացողներին, իգամոլներին, պոռնիկներին, լեսբիանկաներին, սեքս-մանյակներին (նրբազգաց ընթերցողներից ներում եմ խնդրում այս պղծությունների անունները ստիպված գրելով) ու զանազան այլասերվածներին, որովհետև վերջապես «ազատ՚՚  Եվրոպայից Հայաստան էլ եկավ-հասավ իրենց տարիների երազած սեռական ցանկությունների անարգել բավարարության ազատության օրենքի նախատիպը։
 
Հիմա ձեզ արդեն բան ասող չի լինի, քանի որ ձեր թիկունքին մի ամբողջ պետական համակարգ է կանգնած, որոնք օր ու գիշեր աչալուրջ հսկելու են, այսինքն՝ ժողովրդական խոսքով ասած՝ մոմ են բռնելու, որ դուք առանց վախենալու բավարարեք ձեր բոլոր սեռական պիղծ ցանկությունները։ 
Այն օրենքը, որ վերջերս հայոց մաշտոցյան գրերով, կարդացին պարոնայք իշխանավորները, բազում խոչընդոտներով եկավ-հասավ «քրիստոնեական՚՚ Հայաստան, քանի որ զանազան արգելքներ կային՝ սկսած մարդկային խղճից՝ «նամուսից՚՚, վերջացրած տարրական ամոթով, բայց քանի որ դրանք էլ արհմարհարվեցին, ապա մնաց վերջինը՝ Աստծո վախը, որը միգուցե հենց սկզբից էր հաղթահարվել, որովհետև ըստ Տիրոջ խոսքի.
 
«Իմաստության սկիզբը Աստծուց վախն է, բայց հիմարները իմաստությունը անարգում են» (Գիրք Առակաց, 1, 7)։ Ասել կուզի, ըստ այս խոսքի՝ մենք ազգովի հիմարացել ենք, «եվրոպահաճո» դիրք բռնելով, դժոխքի որդիների ցանկություններին ընդառաջելով, և դրանով իսկ Աստծու բարկությունն ենք գրգռում Հայոց ազգի վրա, քանզի ապահովությունը Աստծուց երկյուղ կրողը պիտի ունենա։
 
Մի քանի այլասերվածների հովանի լինելու պատճառով ազգովի Աստծո բարկությունն ենք սկսել մեզ վրա բերել, ինչպես որ եղավ մի շաբաթ առաջ, երբ Երևանի փողոցները անսպասելի, օրը ցերեկով սելավի ջրերով լցվեց, սաստիկ քամին տանիքներ պոկեց և այլ նեղություններ պատճառեց։ Ի՞նչ է, պատահականություն համարեցիք այդ եղածը, չհասկացա՞ք, որ վերջերս եվրոպական երկրներին առատ ջրհեղեղներով ու շոգերով խրատող Աստծո ձեռքը մեզ վրա էլ երկարեց. և սա դեռ ապագա ցավերի սկիզբն է. եթե չապաշխարենք։
 
Իմանանք, որ ըստ մեր Սուրբ Գրքի՝ Աստծո հետևալ խոսքը ունենք. «Արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պես մի պառկիր. պծություն է այդ… ։ Դրանով երկիրը պղծվելով, նրա անզգամությունը պիտի պատժեմ ու այդ երկիրը իր բնակիչները պիտի փսխի։ Ուստի Իմ կանոններն ու պատվիրանները պահե՜ք։ Քանզի ով որ այս այս պղծությունները անելու լինի իր ժողովրդի միջից պետք է կորսվի» (Ղեվտացիներին.18. 24-29)։
 
Եվ դարձյալ այդ մասին. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայութունը չեն ժառանգում. մի՜ խաբվե՜ք. ո՜չ պոռնիկներ, ո՜չ կռապաշտներ, ո՜չ շնացողներ, ո՜չ իգացողներ, ո՜չ արվամոլներ, ո՜չ գողեր, ո՜չ ագահներ, ո՜չ հարբեցողներ, ո՜չ բամբասողներ, ո՜չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիներին 6.9): 
 
Ըստ վերը կարդացածի՝ հայոց երկիրը՝ հողը պիտի արտաքսի, հեռացնի այլասերված սերունդին տարբեր արհավիրքներով, ընդհուպ համաճարակ, իսկ եթե դրանցով չապաշխարեն, ապա Սոդոմ, Գոմորի պատիժն է մնալու, քանզի սոդոմական ախտով է վարակված երկիրը։
 
Այժմ, քանի դեռ ժամանակ կա, սթափվե՜նք, հայորդիներ ու պարոնայք իշխանավորներ, եթե ձեզ հայ և քրիստոնյա եք համարում, քանզի փոս փորողը ինքն է առաջինը ընկնելու մեջը։ Այս առիթով մի իրական վկայություն լսեք, մի քանի տարի առաջ իմ ծանոթներից մեկը Դանիա էր գնացել, որտեղ իր աղջիկն էր տեղափոխվել ամուսնու և երեխաների հետ։ Ծանոթս վերադառնալուց հետո շնչակտուր գովերգում էր այդ երկրի կուլտուրական մակարդակը, փողոցների մաքրությունը, մարդկանց ազատ և ուրախ կյանքը։ Ես, քանի որ գիտեի, որ այդ երկիրը առաջինն էր, որ պետականորեն թույլ էր տվել միասեռականների ամուսնությունը, նրանց ազատ բարքերի մասին հարց տվեցի։
 
Այդ ժամանակ նա մի տեսաժապավեն միացրեց, որտեղ նկարահանված էր այն տունը, որտեղ ապրում էր իր աղջկա ընտանիքը։ Իսկապես հրաշալի մի տուն էր, կանաչ գազոններով, պտղատու այգիով և այլ ակնահաճո բարիքներով։ Այդ պահին տեսա, թե ինչպես նրանց դանիացի հարևանը եկավ կողքի տնից, ձեռքում մի շամպայն, հետը բաժակներ։ Ինչ, որ առիթով նա եկել էր իր ուրախությունը կիսելու հայ հարևանների հետ։ Երբ նրանք ուրախ¬ուրախ բաժակներն էին լցնում, միաժամանակ իրենց լեզվով խոսակցություն էր գնում։
 
Երբ ծանոթիս հարցրեցի, թե ի՞նչ առիթով է այս ուրախությունը, և ի՞նչ են խոսում, նա պատասխանեց. «Այս դանիացի մարդը եկել էր թոռան ծնունդի առթիվ, քանի որ շատ ուրախ էր, որ իր 15 ամյա աղջիկը հղիացել ու երեխա էր բերել։ Ես զարմացած հարցրի. «Ի՞նչ է Դանիան թույլ է տալիս 15 տարեկանների ամուսնութո՞ւնը»։ Նա ասաց, որ ոչ, բայց այդ հայրը ուրախ էր, որ իր աղջիկը իր մի քանի տարվա զուգընկերոջից հղիացել ու երեխա էր ունեցել։ Ահա այսպիսի բաների համար են ուրախանում հիմա մեր եվրոպացի հարևանները և այսօր էլ իրենց ուրախությունը ուզում են փոխանցել մեզ։
 
Հիմա խոսքը այդ օրենքը մեր ազգի մեջ խցկող, տարածել ցանկացողներին եմ դիմում, երբ մի օր ձեր սիրելի դուստրը փողոցում, ապորինաբար կհղիանա չգիտես ում լակոտից, ու կգա տուն և կհայտարարի այդ մասին, ի՞նչ ես պատասխանելու նրան.  «Ապրես աղջիկս», ու շամպայնը առած կշտապսս կոլեգաներիդ մոտ, որոնք համամիտ են եղել ազատ սեռական բարքերի Հայաստան ներմուծմանը, և «մաղարիչ» կխմե՞ք, որ պոռնկածին ես ունեցել¸ թե ծածկաբար այդ խայտառակությունը կոծկելու համար անծանոթ մի գինեկոլոգի մոտ կտանես աղջկադ, որ աբորտ անի ապօրինության պտուղը, որով և հերթական մեղքդ կավելացնես խղճիդ վրա, քանի որ մարդ ես սպանել։
 
Իսկ եթե տղադ գա տուն և իր ապագա կնոջը ներկայացնի, որն արդեն «ձեռքից¬ձեռք» անցած մի պոռնկուհի լինի, ի՞նչ ես դարձյալ պատասխանելու, թե լավ ես անում, որ նմանին ես տուն բերում, թե խորհուրդ կտաս, որ մի հալալ կաթնակեր աղջկա հետ ամուսնանա, որ ապագա թոռներդ առողջ սերունդ լինեն։
 
Բայց որտեղի՞ց նման մաքուր աղջիկ կգտնես, երբ ինքդ ես մեր հայոց ազգի մատաղ սերնդի պղծութան ճանապարհը հարթել քո իմացած եվրոպական չափանիշներով։ Ա՜յս էլ իմանանք, պարոնայք իշխանավորներ, որ Աստծո խոսքը դեռ դարեր առաջ, այս վերջին ժամանակների համար զգուշացրել է, որ անկարելի է, որ նման գայթակղություններ չգան, բայց, վա՛յ նրանց, որոնց միջոցով դրանք կլինեն։ Ու ավելի լավ է նմանները էշի ջաղացաքարը իրենց վզից կապեն ծովը նետվեն, քան թե մի երեխա գայթակղեն, քանզի նրանց դժոխքի հավիտենական կրակներն են սպասում։
 
Շատերն իհարկե հարց կտան. «Ի՞նչ է ամենամեղավոր ազգն ենք, որ նման պատիժներ է սպասվում մեզ»։ Ո՜չ, ամենամեղավորը չենք, այլ բոլոր քրիստոնյա ազգերի ավագը՝ անդրանիկը, քանզի ում շատ է տրվում, նրանից էլ շատ է պահանջվելու։ Ասածս ավելի մանրամասնեմ. երբ ծնողները մի տեղ գնացած լինեն, ու վերադառնալով տեսնեն երեխաները տունը տակն ու վրա են արել ու ջարդ ու փշուր արել, առաջինը ո՞ւմ կկանչեն պատասխան տալու եղածի համար, ամենափոքրին, թե՞ ամենամեծին։ Իհարկե ամնամեծին, կպատասխանեն շատերը։
 
Ուրեմն ըստ այս խոսքի էլ հայորդիներս պիտի ազգովի պատասխան տանք Արարիչ Աստծո առաջ, որպես անդրանիկ համայն քրիստոնյա ազգերի մեջ. բայց կկարողանա՞նք արդյոք, այս է հարցը, որը յուրաքանչյուր իրեն քրիստոնյա համարող հայորդի պիտի նախ ինքը իր հոգու ներսում պատասխանի։
 
Իսկ 25 տարվա այս հարաբերական խաղաղության համար, որ ունեցանք, պիտի հաշվետու լինենք Խաղաղության Իշխանի՝ Հիսուս Քրիստոսի առաջ, թե ինչպես ապրեցինք այդ տարիներին՝ ազգովի մեղքերը ավելացնելով, թե՞ անօրենություններից մաքրվելով ու բարիանալով։ Բայց ինչպես ընթացող վերջին դեպքերն են ապացուցում, մենք մեր մեղքերի վրա մեղքեր ենք դիզում, ու դրանից ոչ մի բարի բան չի սպասվում, և ահա երեք գերտերություններ «եռաժանու» վրա են ուզում բարձրացնել Հայաստանն, Արցախով մեկտեղ։
 
Այսքանից հետո հետևություն անենք դարձյալ Աստծո խոսքով, բայց այս անգամ Տիրոջ երկյուղը ունեցողներին ու նման պղծություններին հոգով հակառակվողներին համար, քանզի Տիրոջից հուսադրող խոստումներ ունենք.
 
«Երանի՛ այն մարդուն, որ Տիրոջից կվախենա, ու Նրա պատվիրաններին շատ կհավանի։ Նրա սերունդը պիտի զորավոր լինի երկրի վրա և ուղիղների ցեղը պիտի օրհնվի։
 
Առատություն ու հարստություն պիտի լինի նրա տան մեջ, ու նրա արդարությունը հավիտյան պիտի լինի։ Նրա սիրտը հաստատված է, ու չի՜ վախենա, մինչև իր թշնամիների կորուստը տեսնի» (Սաղմոս 112)։
 
Ուրեմն աղաղակելով ու ցավ քաշելով աղոթենք ու համբերենք, սիրելի հայորդիներ, որոնց հոգիները զզվել են այս անօրենություններն ու պղծությունները լսելուց ու տեսնելուց, ինչպես արդար Ղովտն էր համբերում, որից հետո Սոդոմ, Գոմորի քաղաքները հրե ծծմբով ոչնչացվեց իսպառ, իսկ նրա ընտանիքը փրկվեց։ Մենք էլ ըստ Աստծո խոսքի սպասենք, մինչև մեր Տերը կգա ու որոմը ցորենից կզատի. հարդն ու որոմը այրելու, իսկ ցորենը Իր հավիտենական դրախտի շտեմարանները ամբարելու, քանզի գրված է.
 
«Ահա փուռի պես վառած օրը պիտի գա, ու բոլոր հպարտները և բոլոր անօրենություն գործողները հարդի պես պիտի լինեն։ Ու գալու է, որ նրանց այրի, ասում է զորաց Տերը։ Բայց ձեզ՝ Իմ անունից վախեցողներիդ համար արդարության արգակը պիտի ծագի, և Նրա թևերի վրա փրկություն պիտի լինի։ Ու դուք պարարտ հորթերի նման դուրս պիտի գաք ու պիտի ցատկրտեք։ Եվ ամբարիշներին պիտի կոխկրտեք» (Մաղաքիաի մարգարեություն 4.1-3)։
 

Եվ այդ օրը. «Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին, այդպես էլ Տերը պիտի գթա Իրենից երկյուղ կրողներին» (Սաղմոս 102)։ Վերջում խնդրենք Տիրոջից այս չար ժամանակների ամենամեծ գանձը` Աստծո երկյուղով լեցուն իմաստությունը ամենքիս շնորհի. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ