29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

14-ամյա հաշմանդամ երեխայի բռնաբարության մեջ կասկածվող տղամարդը կախվել է

image_3340

Սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահահզանգ է ստացվել, որ Նորագավիթի դաշտում մարդ կա կախված: Նշված վայր մեկնած Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Քալաշյանը:

Այս մասին հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, ում Նորագավիթում պատմել են, որ նույն օրը նրան 14-ամյա հաշմանդամ աղջկան բռնաբարելու կասկածանքով տարել էին Ոստիկանության Մասիսի բաժին և որոշ ժամանակ անց նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Վերջինս կասկածվում էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի տներից մեկում հաշմանդամ աղջկան բռնաբարելու մեջ: Կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է աղջկա մայրը` Մ. Բաբայանը: Վերջինս հայտնել է, որ նախկին ամուսին` Վ. Քալաշյանը, օգտվելով իր բացակայությունից եկել է Մարմարաշենի իրենց տուն, որտեղ իրենք ապրում են վարձով, և բռնաբարել երեխային:

Ըստ Մ. Բաբայանի անչափահաս որդին պատուհանից տեսել է այդ ամենը և զանգահարել իրեն: Կատարվածի մասին մայրը տեղեկացրել է Ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Շենգավիթի ոստիկաննները հայտնաբերում են Վ. Քալաշյանին: Քանի որ հանցագործության վայրը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում է եղել, նրան տեղափոխում են Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո, ըստ գործող օրենքի ոստիկանները նրան ստորագրությամբ ազատ են թողնում:

Այսօր երեխան պետք է ենթարկվի բժշկական փորձաքննության` պարզելու համար իրակնությանը համապատասխանում է կատարվածը, թե` ոչ: Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հերքվելու կամ հաստատվելու է տեղի ունեցածը:

Մայրը Shamshyan.com-ի հետ զրույցում հայտնել է, որ նախկինում էլ է նման դեպք տեղի ունեցել, սակայն աղջիկը վախեցել է այդ մասին հայտնել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ