16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

818 միլիոն դոլարի արտահոսք է եղել Հայաստանից

«Իշխանություններն աում են, որ տրանսֆերտներն ավելացել են, եկամուտները բարձրացել են, բայց դրանք չէին կարող էականորեն ազդել շուկայի վրա, որ գները բարձրաձանային»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով վերջին շրջանի գնաճից:

Նա նշեց, որ այս տարի մոտ 818 միլիոն դոլարի արտահոսք է տեղի ունեցել, կապիտալի արտահաոսք, որը ևս բացասական ազդեցություն է ունենում:

«Շատ դեպքերում այդ թանկացումները տրամաբանական չեն, բոլոր դեպքերում ԱՎԾ-ի տվյալներով՝ մարդկանց մետ եկամուտների աճ տեղի չի ունեցել, ու դա չէր կարող ինֆլացիայի վրա աճել, ինֆլացիան պայմանավորված է շուկայի գերմենաշնորհային դիրքիով, գործարարները հավասար պայմանով չեն աշխատում, ցանկացած գործարար կարող է իշխանության հետ պայմանավորված գին բարձրացնել, օրինակ՝ 35 տոկոսով խոզի մսի գինն է բարձրացել, այնտեղ գերմոնոպոլացված մի ընկերություն է ընդամենը»,-նկատեց Խաչատրյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե 6 տոկոս տնտեսական աճ լիներ, լրջագույն փոփոխություն պետք է լիներ աշխատանքային շուկայում, աղքատության նվազում պետք է լիներ, կենսամակարդակի բարձրացում պետք է լիներ: «Երբ համեմատում  ենք հրապարակված տվյալները, տեսնում ենք, որ գործազրկությունը 18 տոկոս է մնացել, աղքատությունը՝ 29.4, ընդամենը 0.4 տոկոսով է նվազել, դա էլ շատ պայմանական է: Ինչ վերաբերում է եկամուտներին, ցավոք սրտի, մենք ամսական կամ եռամսյակային կտրվածքով չենք ստանում տվյալներ, բայց երբ տարեկան կտրվածքով համեմատում ենք, ըստ էության, եկամուտների աճ չկա, իսկ եթե ամսական կտրվածքով նայենք, ելնելով միջին աշխատավարձի ցուցանիշներից, դա էլ էր տարօրինակ»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ