20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավարտվել է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և ճարտարապետների հետ այցելել է ՀՀ Լոռու մարզ, ծանոթացել 2014 թվականին քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ մեկնարկած Վանաձորի բժշկական կենտրոնի ամբողջապես ավարտված շինաշխատանքներին:

Ն. Սարգսյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքների որակը: Քննարկվել է նաև ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ կողմից Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող առողջապահական սարքավորումների մոնտաժման ժամկետների հետ կապված հարցերը:

Դեռևս 2016 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահը Լոռու մարզկատարած այցի շրջանակում այցելել էր Վանաձորի բուժկենտրոնի շինհրապարակ՝ տալով որոշակի հանձնարարականներ շինարարության ժամկետների, բուժսարքավորումների մոնտաժման աշխատանքների վերաբերյալ:

Նախագծային աշխատանքներն իրականացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ում, ճարտարապետներ Սարգիս Սարդարյանի և Ռուզաննա Մամյանի կողմից: Շինարարական կազմակերպությունը «Ֆիլիշին» ընկերությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ