25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամ այդ գիտնականներից մինչև հիմա այդ ինչ խեր ենք տեսել…

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց.

«Եղան այսպիսի հայտարարություններ, թե գիտություն ի՞նչ օգուտ պետք է տա, կամ այդ գիտնականներից մինչև հիմա այդ ինչ խեր ենք տեսել, թող գնան ծառայեն ու ավելի շատ օգուտ կտան: Փաստացի՝ գիտությունն ու կրթությունը հակադրեցին  պաշտպանական ոլորտի հետ՝ փորձելով լեգիտիմացնել օրենքը»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանը խնդիրները վերլուծեց՝ տեղայնացնելով ԵՊՀ-ի վրա: Նա նկատեց, որ թեև ԵՊՀ-ն մի շարք ուսանողներ ունի, միևնույն է, մասնագետներ քիչ ունի: Նրա դիտարկմամբ՝ այս պատկերն իր օբյեկտիվ պատճառներն ունի, քանի որ ուսանողը գիտի, որ համալսարանում ստացած գիտելիք կիրառելի չէ աշխատաշուկայում, հետևաբար, չի էլ սովորում: Վերջինս օրինակ բերեց կուրսային և դիպլոմային աշխատանքների վրա՝ նկատելով, որ  շատ անգամ այլ անձինք են գրում, կամ էլ բարձր կուրսերից են վերցնում:

Վերջինս ավելի լուրջ խնդիրներ է տեսնում դասախոսական անձնակազմի հետ կապված: Ըստ նրա՝ ըմբոստ դասախոսները, որոնք համարձակվել են մատնանշել խնդիրները, համալսարանից հեռացվել են, բայց նրա համար այսօր հիմնական խնդիրներից է դասախոսների ցածր աշխատավարձը, ինչի պատճառով դասախոսը մոտիվացված չէ ավելի լավ կրթություն ապահովել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ