20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվում են չինական լսարանին

Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունեցել  Մետաքսի ճանապարհի առաջին միջազգային մշակութային համաժողովը, որը կազմակերպել են «Չինաստան-Ասիա» տնտեսական զարգացման ասոցիացիան  և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» դեսպանների համաժողովի կոմիտեն։

Համաժողովի ընթացքում Չինաստանում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, պատմական, կրոնական և մշակութային ժառանգությունը: ՀՀ առևտրային ներկայացուցիչն ընդգծել է Հայաստանի կառավարության վարած «բաց դռների» քաղաքականությունը և մասնավորապես՝ հատուկ ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգը: Նշվել է նաև, որ, ըստ Հայաստանի և Չինաստանի միջև նախորդ տարի կնքված համաձայնագրի՝ Հայաստանն ունի երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ։ Ցուցադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված և հատուկ չինական լսարանի համար թարգմանված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները։

Հրանտ Աբաջյանը համաժողովի պատվիրակներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությունները, օտարերկրյա ներդրումների խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը, տնտեսության մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտները։ Չինացի գործարարարին տեղեկատվություն է տրամադրվել նաև նորաբաց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:

Նախօրեին Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցած  «Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային սիմպոզիումի ժամանակ ևս պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և լրագրողների ուշադրությանն է ներկայացվել վերոնշյալ տեսահոլովակը, որը ներկաների կողմից արժանացել է բարձր գնահատականի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ