25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը. Հայկական Ժամանակ

Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ աոաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, ապա վեր­ջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից:

Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրա­դարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են թեկնածուների ցանկում վերականգնել Կարեն Կարապետ­յանի անունը: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա աոաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները, իսկ երեկ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի անակնկալ հայտարարության արեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ:

Սկսենք վերջինից: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից աոաջ հայտարարել է, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երեկ լրագրողները այս հայտարարությունը հիշեցնելով՝ հարց են ուղղել Բաղդասարյանին, թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին:Մենք նման հարցեր չենք քննար­կում: Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք»,- ասել է Բաղդասարյանը:

Վերջին շրջանում ոչ մի ՀՀԿ-ական նման հայտարարություն չի արել:Օրաթերթի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշ­տոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասար­յանն ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որևէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատ­մամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղդասար­յանը: Հարցին, թե ինքը ո՞ր պաշ­տոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հե­տո, Վահրամ Բաղդասարյանը նկատել է.

«Սի անհանգս­տացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպա­սեք, կգա ժամանակը՝ կասեմ: Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,-ասել է խմբակցության ղեկավարը: Դե իհարկե այնպես չէ, որ ՀՀԿ-ականները, նույնիսկ կու­սակցական բոսերը հետո ետ չեն կանգնում իրենց ասածնե­րից: Բայց խնդիրը Բաղդասարյանի ասածների ֆոնն է: Մի տեսակ կարծես Սերժ Սարգսյանի՝ միայն ՀՀԿ նախագահ մնալու և վարչապետի պաշտոնում այլ անձի նշանակելու հեռանկարը կրկին շոշափելի ուրվագծեր է ստանում:

Հիմա մյուս իրադարձության մասին: ԱՎԾ-ի հրապարա­կած տփալների համաձայն, այս տարվա առաջին 11 ամիս­ների կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվու­թյան ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.3 տոկոս: Ամենայն

հավանականությամբ, դեկտեմբերը ամփոփելուց հետո տարվա կտրվածքով ՏԱՑ-ի աճը կլինի հենց 7 տոկոսի սահմաններում: ՏԱՑ-ը տնտեսական աճի ցուցանիշը չէ, սակայն եթե ուսումնասիրենք անցած տարիների վիճակագրությանը, պարզ կդառնա, որ ՏԱՑ-ը գրեթե միշտ հա­մընկել է տնտեսական աճի ցուցանիշի հետ: Այլ կերպ ասած, կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը կկազմի ավեփ քան 7 տոկոս:

Սա ռեկորդային ցուցա­նիշ է անցած 5 տարիներին: Վերջին անգամ 7 տոկոսից ավելի տնտեսական աճ գրանցվել է 2012-ին: «7 տոկոս տն­տեսական աճը» Հայաստանի դեպքում մի տեսակ մոգա­կան նշանակություն ունի: «Հայաստանի Հանրապետու­թյան այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է2013-2017թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- 2013 թվականի մարտին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտա­րարել էր Սերժ Սարգսյանը: Տեխնիկական տեսանկյունից դրանից հետո 7 տոկոս աճ չապահոված կառավարությունները հրաժարական են տվել: 2013 թվականին չապահով­վեց 7 տոկոս աճ, և 2014-ին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2015-ին նույնպես չապա­հովվեց 7 տոկոսը, և հրաժարական տվեց Հովիկ Աբրահամ­յանի կառավարությունը:

2016-ին նույնպես այդ ցուցանիշը չապահովվեց, սակայն Կարեն Կարապետյանը նշանակվել էր 2016-ի սեպտեմբերին միայն:

Ու հիմա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր վարչապետության մեկ ամբողջական տարին փակում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Իհարկե, տարվա ամփո­փումից հետո կպարզվի, որ տնտեսական այդպիսի աճը հիմնականում ստացվել է գունավոր մետաղների համաշ­խարհային գների աճի, կազինոների շրջանառության աճի հաշվին, բայց դա էական չէ Սերժ Սարգսյանն էլ իր հայտա­րարության մեջ չի ասել, թե ինչի հաշվին կառավարությունները պետք է 7 տոկոս տնտեսական աճ ստանան:

Ու հիմա ստացվում է որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը և ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ: Առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում: Այս տեսանկյունից գործող կառավարության և վարչապետի հրաժարականի համար տեխնիկապես չկան հիմքեր: Սերժ Սարգսյան-Կարեն Կա­րապետյան լուռ հակամարտության մեջ սա կարող է Կարեն Կարապետյանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ լինել: Ու եթե իրոք ՀՀԿ վերնախավում, ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը, դեռ քննարկումներ չեն եղել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, ապա կարելի է կասկած հայտնել, որ դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:

Բայց դա ընդամենը կասկած է Կասկածներ կարող են լինել նաեւ, որ իշխանությունը ընդամենը փորձում է թուլաց­նել հանրության զգոնությունը և մինչև գաւիք ապրիլ հան­րությանը դրական ւիցքեր հաղորդել, թե վերջապես հնարա­վորություններ են ստեղծվել Սերժ Սարգսյանին մի քիչ մո­ռանալու, նրա ներկայությունը մի քիչ չզգալու շուրջ: Հաշվի առնելով, թե քանի տասնամյակ է Սերժ Սարգսյանը «մեր կողքին», ապա դա իրոք դրական ւիցքեր է հաղորդում: Թե­կուզ մի քանի ամսով՝ մինչև 2018-ի ապրիլը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ