24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շփման գծում գրանցված բռնության դեպքերը խաթարում են խաղաղության հեռանկարները. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

“ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները:

Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ: Այնուհետ նրանք մեկնել են Լեռնային Ղարաբաղ և դեկտեմբերի 17-ին հանդիպել են նրա դե-ֆակտո ղեկավարությանը: Նախագահներն ու համանախագահները քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման և դրան հաջորդած դեկտեմբերի 4-5-ին Կիևում տեղի ունեցած նրանց արտգործնախարարների հանդիպումների արդյունքները:

Նրանք վճռականություն են հայտնել 2014 թվականի հունվարին շարունակել առարկայական բանակցությունները: Համանախագահներն ընդգծել են, որ ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված բռնության դեպքերը խաթարում են խաղաղության հեռանկարները` կոչ անելով զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և աշխատել բանակցային սեղանի շուրջ առաջընթաց գրանցելուն նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ”,- ասվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ