25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համանախագահները հաստատում են` լուծման բանալին Ստեփանակերտում է

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.

”ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Իգոր Պոպովը, ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց` ”վերջիվերջո որոշվում է Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը”:
Իգոր Պոպովի հայտարարությունը գալիս է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին ո՛չ Վաշինգթոնում է, ո՛չ Մոսկվայում, և ո՛չ էլ Փարիզում, այն Ստեփանակերտում է ու Արցախի ճակատագիրը կարող են որոշել բացառապես Ստեփանակերտում:

Մեկ այլ կարևոր հանգամանք էր այն, որ համանախագահներն Արցախ կատարած այցի շրջանակներում ոչ միայն հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահի, ինչպես սովորաբար անում էին, այլ պաշտպանության բանակի հրամանատարի և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ: Սա ցույց է տալիս, որ համանախագահները փորձում են անմիջականորեն աշխատել ինչպես Արցախի տարբեր կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ: 
Պոպովի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ միջնորդ երկրներն Ադրբեջանին նրբորեն նախապատրաստում են Արցախի` բանակցություններին ուղղակի ներգրավվելուն, ինչը սկզբնական փուլում Ադրբեջանի կողմից անհամաձայնության դրսևորումների կհանգեցնի` լրացուցիչ բարդություններ ու լարվածություն առաջացնելով պրոցեսում: 
Սակայն մյուս կողմից, միջնորդ երկրները համոզվել են, որ բանակցություններում առանց Արցախի անմիջական ներգրավվածության, լուրջ արդյունքներ անհնար է ակնկալել: 
Կարևոր է, որ միջնորդ երկրներում կա գիտակցումն այն բանի, որ ԼՂ հիմնախնդրում առաջընթաց կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ դրան անմիջականորեն ներգրավված կլինի պաշտոնական Ստեփանակերտը: Համանախագահները տարածաշրջան կատարած այցի շրջանակներում մշտապես հանդիպում են նաև ԼՂՀ նախագահի հետ` ներկայացնելու բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկում գործընթացի առանձին դետալներ: 

Ռուսաստանցի համանախագահը նաև նշել էր, որ ”հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքն ավարտելուց հետո, երբ պարզ դառնա՝ ինչպես գործել տվյալ փուլում, կարելի կլինի քննարկել այդ հարցը”,- ասել է նա` հիշեցնելով, որ ԼՂՀ այցերը, Բակո Սահակյանի հետ հանդիպումները հենց Ղարաբաղը քննարկումներին ներգրավել են նշանակում:
Սա նշանակում է, որ բանակցային սեղանին գտնվող ”հիմնարար սկզբունքների” փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համաձայնեցումից հետո կներկայացվի պաշտոնական Ստեփանակերտին: Եվ միայն Ղարաբաղի դրական պատասխանից հետո, հնարավոր կլինի բանակցություններում անցում կատարել հաջորդ` խաղաղության համաձայնագրի մշակման փուլին, որին ուղղակի ձևով ներգրավված կլինի նաև Ղարաբաղը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ