29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ Աստված կանչում է/տեսանյութ/

og_asttso-nerkayutyuny-hivandi-kyanqum-6051

Ցանկացած ձեռնարկատեր միշտ էլ իր համար աշխատողներ գտնում է։ Իսկ մեր Տերը, Փառք Իրեն, մենակ է։ Քսան դար առաջ Նա ասել է և դեռ ասում է. « Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, աղաչեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հնձի համար»:

(Մատթ. 9.37-38)

Ոչ ոք չի օգնում Տիրոջն Իր գործում, ամենքն ասում են. « Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ» :

( Ծննդ. 4.9)

Երկու երեխա ունեցող այրի ապրում է աղքատիկ, խոնավ սենյակում, մշտապես ենթակա թոքախտով հիվանդանալու վտանգին։ Ավելին, այդ կինն կարող էր իր հավատն ուրանալ և անբարոյական ճամփան բռնել։ Ինչպե՞ս պիտի իր ապրուստն վաստակեր։ Բայց մշտական թերսնման հետևանքով թուլացել էր, և ոչ ոք չէր վարձի նրան։

Նման մարդիկ շատ կան, և Հիսուս միայնակ է նրանց ամենի համար հոգ տանում, նրանց կերակուր տալիս, ազատում իրենց ցավերից։ Նա ուզում է , որ մենք կիսենք Իր հետ այս ծառայության պատիվը։ Նա տեսնում է, որ հունձն իսկապես առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Սակայն ամենքիս տեսնում է ցրված, ամեն մեկս իր գործին է՝ Նրան մենակ թողած։

Սրանից ո՞վ է տուժում։ Իհարկե, ոչ Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոս, քանի որ Նա մենակ չէ, Հայրն Իր հետ է։ Բացի այդ, Նա չէ, որ կարիքն ունի մեր ծառայության , մենք ենք, որ Նրան մեր Տերն ունենալու կարիքն ունենք։

Երբ Նա մեզ կանչում է՝ իր միայնության մեջ Իր կողքին լինելու, մեր իսկ բարիքի համար է կանչում, որովհետև՝ «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ»:

( Հռոմ. 8.31)

Իհարկե, նա, ով Քրիստոսի հետ քայլի, պիտի հոգեկան բավարարություն գտնի։ Դրա համար է ասված.« Ցանկացա նստել նրա հովանու տակ և նստեցի»:

(Երգ. 2.3)

Տիրոջ հետ չարից չես վախենա, ինչպես սաղմոսերգուն է ասում. « Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն» (Սաղմ. 25.5), և նաև « Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա» (Սաղմ. 26.3)։

Ահավասիկ, Քրիստոս դեռ կանգնած է դռան առաջ և բախում է՝ սպասելով, որ դու բաց անես դուռը, և Նա՝ ներս մտնելով, ընթրի քեզ հետ և Դու՝ Նրա հետ ( Հայտ. 3.20)։ Պիտի շարունակե՞ս Նրան միայնակ թողնել։

Շենուդա Գ Հայրապետ «Հոգու ազատագրում»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ