20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալներ, կռիվներ, բամբասանքներ․ 2017-ի ամենահնչեղ ամուսնալուծությունները /ֆոտո/

Աստղային ամուսնալուծություններն ու բաժանումները, թերեւս, ավելի լայն հնչեղություն են ստանում, քան ամուսնալությունները։ Ահա թե ովքեր բաժանվեցին անցած տարի։

Աբրահամ Ռուսսո եւ Մորելա Ֆերդման

Այս ամուսնությունը մեծ սկանդալով ուղեկցվեց։ Զույգն ամուսնացել է 2005-ին, երկու դուստր ունեն՝ Էմանուելան եւ Ավե Մարիան։ սակայն 2017-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվում է։

Նրանց միջեւ լուրջ բախում եղավ համատեղ ունեցվածքի բաժանման ժամանակ։

 

Արմեն Ջիգարխանյան եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա 

Այս ամուսնալուծությանը նախորդեցին բազմաթիվ սկանդալային իրադարձություններ, որոնց բազմիցս անդրադարձել ենք։ Ի վերջո, 82-ամյա դերասանն ու 38-ամյա Վիտալինան բաժանվեցին։ Վիտալինան Ջիգարխանյանին «զրոյի վրա թողեց»։

 

Դաշա Ժուկովա եւ Ռոման Աբրամովիչ

Իսկ ահա միլիարդատեր Աբրամովիչն ու նրա կինը, ում հետ ամուսնացած էր 10 տարի, խաղաղ ու առանց սկանդալների ամուսնալուծվեցին։ Զույգը երկու երեխա ունի՝, որդին՝ Ահարոնը, եւ դուստրը՝ Լեան։

Ֆերգի եւ Ջոշ Դյուամել

42-ամյա Ֆերգին ու 44-ամյա Ջոշ Դյուամելը բաժանվեցին տարվա սկզբին՝ 8 տարվա ամուսնությունից հետո։ Սակայն զույգը միայն հոկտեմբերին պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին։ Նրանք 4 տարեկան որդի ունեն՝ Էկսլը։

Քեթի Տապուրիա եւ Լեվ Գեյխման

Սեպտեմբերին 31-ամյա երգչուհին հաստատեց, որ բաժանվել է 42-ամյա ամուսնուց՝ 4 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք դուստր ունեն՝ 2 տարեկան Օլիվիան։

Ջանեթ Ջեքսոն եւ Վիսսամ Ալ-Մանա

Այս տարի 50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ մայրացավ՝ որդի ունենալով իր երրորդ ամուսնուց՝ 42-ամյա կատարացի միլիարդատեր Վիսսամ Ալ-Մանից։ Երբ փոքրիկը 3 ամսական դարձավ, Ջանեթը հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց՝ նրան մեղադրելով իրեն ծեծելու մեջ։

Վիկտորիա Դայնեկո եւ Դմիտրի Կլեյման

Սեպտեմբերի վերջին 31-ամյա երգչուհին բաժանվեց 23-ամյա ամուսնուց։ Զույգը 2 տարեկան երեխա ունի։

Վլադ Տապալով եւ Քսենիա Դանիլինա

Զույգը հանդիպում էր 2014-ին, ամուսնացել էին մեկ տարի առաջ, սակայն 2017-ին բաժանվեցին։

Դենի դե Վիտո եւ Ռեա Պերլման

72-ամյա դերասանի եւ նրա 68-ամյա կնոջ ամուսնությունը վաղուց հարթ չէր։ Նրանք պարբերաբար բաժանվում էին, սակայն 2017-ի մարտին ի վերջո 35 տարվա ամուսնությունից հետո նրանք ամուսնալուծվեցին։ Զույգը 3 մեծ երեխա ունի՝ 33-ամյա Լյուսին, 31-ամյա Գրեյսը եւ 29-ամյա Դանիելը։

Սքարլեթ Յոհանսոն եւ Ռոմեն Դորիակ 

3 տարվա ամուսնությունից հետո դերասանուհին դիմեց ապահարզանի։ Զույգը երկու տարեկան դուստր ունի։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ