25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երգչուհին ոչ մի աշխատանքից չի նեղվում. բացահայտում է /տեսանյութ/

Գեղեցիկ ժպիտով և շփման ինքնատիպ արվեստով առանձնացող Հասմիկ Իգիթյանին հանդիպեցի Երևանի ռեստորաններից մեկում: 24 ամյա Հասմիկը հպարտ է, որ իր ճանապարհին հանդիպող ոչ մի դժվարությունից չի խուսափում:

25577312_1574203749340246_1862491986_o

«Ես երգչուհի եմ, սակայն իմ երազանքին հասնելու ճանապարհին չեմ կարող կերակրվել միայն երազանքներով: Այդ պատճառով էլ աշխատում եմ ու զուգահեռ նվիրվում իմ սիրելի երգարվեստին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Հասմիկը:

25579173_1574203736006914_1326215300_o

Նպատակասլաց աղջիկը մասնակցել է  Ուկրաինական «X Factor» նախագծին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նա սովորել է երգի պետական թատրոնում: Այժմ սովորում է ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում: Այս տարի կավարտի ուսումը:

Երգել է նաև երգչախմբում:

Սիրում է Կոմիտասի երգերը և վատ տրամադրության ժամանակ միշտ երգում է:

«Իմ համար կյանքում կարևոր է ընկերներիս և ընտանիքիս ներկայությունը և ես երջանիկ եմ հենց իմ սիրելի մարդկանց հոգատարության շնորհիվ»:

25519841_1574202652673689_1732328093_n

Ներկայացնում ենք Հասմիկ Իգիթյանի ձայնագրություններից մեկը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ