19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Բնական միջոցներ, որոնք հրաշալի մաքրում են աղիները

как-очистить-кишечник

Մաքրելով աղիները` հնարավոր է ոչ միայն կտրուկ բարելավել առողջական վիճակը, այլեւ նույնիսկ մի քանի կիլոգրամով նիհարել: Օրգանիզմում հավաքված թույները կուտակվում են աղիներում, իսկ աղիների բնականոն աշխատանքն անչափ կարեւոր է ողջ օրգանիզմի աշխատանքի համար:

Ահա մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն արդյունավետ մաքրել աղիները:

  1. Շատ ջուր խմեք

Երբ մարդ բավարար քանակով ջուր չի խմում, սա անմիջապես ազդում է աղիների աշխատանքի վրա: Փորկապության առաջին պատճառը ջրազրկումն է: Որպեսզի ապահովեք աղիների բնականոն աշխատանքը, անհրաժեշտ է օրական 2 լիտր ջուր խմել, ոչ պակաս:

  1. Շատ բջջանյութ կերեք

Բջջանյութ պարունակող մթերքներն են` ավոկադո, հատապտուղներ, դդում, կաղամբ եւ այլն:

  1. Պարբերաբար կիտրոնի հյութ խմեք

Կիտրոնի հյութը С վիտամին է պարունակում եւ հակաօքսիդանտ է: Այն հիանալի մաքրում է աղիները: Կարող եք առավոտյան գոլ ջրի մեջ կիտրոնի թարմ քամած հյութ լցնել ու խմել:

  1. Շատ կտավատի սերմ օգտագործեք

Կտավատի սերմերը հրաշալի մաքրում են աղիները: Դրանք կարող եք աղալ ու ավելացնել տարբեր ապուրների մեջ, մածունի կամ ջրի:

  1. Կոճապղպեղով թեյ խմեք

Կոճապղպեղը օրգանիզմը ներսից տաքացնում է, արագազնում մարսողությունն ու բարելավում աղիների աշխատանքը: որպեսզի կոճապղպեղով թեյ պատրաստեք, ձեզ անհրաժեշտ է 2 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ, 1/4 թեյի գդալ քրքում, 5 բաժակ ջուր: Կոճապղպեղն ու քրքումը կցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք 10 րոպե եռա մարմանդ կրակի վրա, ապա լցրեք ապակյա տարրայի մեջ, մեղր ավելացրեք ու խմեք օրվա մեջ:

Կարեւոր է իմանալ`

եթե հղի եք կամ այլ դեղամիջոցներ եք օգտագործում, նախքան այս մեթոդները կիրառելը` պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ