20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Դավի՛թ ջան, եղբա՛յր, թո՛ղ հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ

eduardsharmazanov6.thumb_-1

«Տարկետում լինելու է և մնալու է տարկետումը, դա մեր ընդուված օրենքով է, և դրա մեջ գրված չէ, որ տարկետում չի լինելու»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» անդամների` կրկին հացադուլը վերսկսելու որոշմանը: «Օգտվելով առիթից` խնդրում եմ իրենց դադարեցնել հացադուլը և վերադառնալ կառուցողական փուլ: Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՊՆ-ն Դավիթ Պետրոսյանից և նրանցից սպասում էին ոչ թե հացադուլ, այլ առաջարկություններ: Ես նոյեմբերի 22-ի քննարկումից հետո այլ քննարկման չեմ մասնակցել, մեր նպատակն էր կառավարության և ուսանոնղերի մոտեցումները քննարկեին իրար հետ:

Մեր միջնորդությամբ երեք չորս անգամ ԿԳ նախարարի հետ էին հանդիպել, մի քանի անգամ էլ ՊՆ հետ: Մեր հանդիպման ժամանակ ես իրենց հորդորել եմ, ասել եմ` շատ մեծ, մաքսիմալիստական ցանկությունները կամ նպատակները կարող են միգուցե հիասթափություն առաջացնել»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ ուսանողներին ինքն ասել է, որ եթե 20 առաջարկներից 5-ն էլ ընդունվեն, ապա դա էլ է առաջընթաց: Դիտարկմանը` նրանց որևէ առաջարկ չի ընդունվել, ապա Շարմազանովն ասաց. «Այն որ 5-րդ կետը մտցվել է դա արդեն ընդունել է նշանակում, իրենք երկու առաջարկ են արել, ՊՆ-ն, ըստ իրենց, հիմնավոր մերժել է մեկը, մյուսի շուրջ քննարկումներ են: Ո՞նց եղավ, որ ոչ մի առաջարկ չի ընդունվել:

Պարզապես ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ ճանապարհով, եթե իրենք իրենց ինձ ավագ ընկեր են ընդունում, մարդ են ընդունում, խնդրում եմ` ընդհանուր գործի շահերից ելնելով` դուրս գալ հացադուլից, շարունակել քննարկումները: Ես եթե մի բանում համոզված չլինեմ, չեմ կարող հայտարարություն անել: Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ, սա ամենաճիշտ ճանապարհն է, հացադուլը ճիշտ չէ»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա ոչ արդյունավետ պահանջ է: Հիշեցնենք, որ երեկ «Հանուն գիտության զարգացման» անդամները հացադուլը վերսկսելու որոշում էին կայացրել` նշելով, թե իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները և քննարկումները նրանց հետ ավարտված է:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ