29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել. Ռ. Հայրապետյան

8.thumb

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարվա լավագույն մարզչին այս տարի չորոշելուն:

«Որոշում կայացվեց, որ գործկոմը չքվեարկի, որպեսզի շահարկումները քիչ լինեն:

Ֆեդերացիային պետք է հեռու պահենք նման բաներից: Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել, ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել` սահմանելով այդ անվանակարգը: 

Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, քվեակություն չի լինի: 

Եթե հիշում եք, ունենք հայկական Մոուրինյու, ով անցյալ տարի հայտարարեց, թե ինքն է լավագույնը, և սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար չի որոշվի տարվա լավագույն մարզիչը: Եթե հետագայում գտնենք, որ պետք է որոշվի, կքննարկենք»,- ՀՖՖ նախագահի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ