24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետհրդեհային աջակցություն Հայաստանին ԱՄՆ փորձագետի կողմից

Այսօր Հայաստանում իր աշխատանքային այցն է ավարտում ԱՄՆ անտառային ծառայության հակահրդեհային հարցերով բնապահպան-փորձագետ Ջենիֆեր Քրոֆթը, ով աշխատելով ՀՀ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, աջակցեց իրականացնել վայրի բնության հրդեհներին արձագանքելու ասպարեզում Հայաստանի կարողությունների գնահատում, ինչը կօգնի առավել բարելավել Հայաստանի պատրաստվածությունը վայրի բնության հրդեհների դեմ պայքարում: Այցի ընթացքում տ-ն Քրոֆթը հանդիպումներ ունեցավ պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց, ծանոթանալու իրավիճակին և ներկայացնելու հրդեհների կանխարգելման ու կառավարման լավագույն փորձը:

 «Ուրախ ենք այս կարևոր հարցի շուրջ շարունակել մեր գործընկերությունը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ: Ապագայում հնարավոր հրդեհների հետևանքները մեղմելուն ուղղված աշխատանքներում անհրաժեշտ է կառավարության տարբեր օղակների ու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի ներգրավվածությունը, իսկ ԱՄՆ անտառային ծառայությունը առաջարկում է փորձագիտական աջակցություն այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին նպաստելու համար», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հրդեհների կառավարման փորձառու մասնագետ տ-ն Քրոֆթի այցին նախորդել էր ԱՄՆ անտառային ծառայության մեկ այլ պատվիրակության այցը 2017թ. սեպտեմբերին, երբ Խոսրովի ու Արտավանի անտառային հրդեհներից հետո Հայաստան էր ժամանել ԱՄՆ անտառային ծառայության Այրված տարածքների օպերատիվ արձագանքման թիմը՝ աջակցելու հայ փորձագետներին ջրբաժանների առողջացման և բուսածածկի վերականգնման հարցերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ