19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը չի կարող առաջին լինել. Ժողովուրդ

Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակ­տիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ «շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները:

Վերջիններս արդեն ուղղակի հայտա­րարում են. որ Սերժ Սարգսյանն անփո­խարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեց­նի վարչապետի պաշտոնը: Օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին նշեց նաեւ Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

-Պարոն Կարախանյան, այս օրերին ամենաքննարկվող թեման թերեւս Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառ­նալու հարցն է: Դուք՝ որպես ՀՀԿ-ական, ի՞նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:

-Գիտեք, ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, ան­ցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կա­րողացել է քայլեր կատարելով՝ հասնել նա­խագահի պաշտոնին: Եվ ես ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որեւէ մեկին, որը կա­րող է ստանձնել այդ պաշտոնը: Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա:

-Զեզ համար Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անփոխարինելի:

-Ինքը քաղաքական գործիչ է: Ես կար­ծում եմ եթե Կարեն Կարապետյանը կհա­մոզի, որ ինքը ճիշտ տնտեսական ծրագ­րեր է իրականացնում, ինքը կարող է տն­տեսական բլոկը զարգացնել: Բայց Երկրի ղեկավար ես իսկապես տեսնում եմ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ քաղաքա­կան դաշտի պրակտիկան, շփումները, հազար ու մի բաներ կան, որոնք Սերժ Սարգպանի մոտ աննախադեպ են, բարձր են նամանավանդ արտաքին հարաբերու­թյունների հարցում: Կարեն Կարապետյա­նի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած:

-Օրինակ՝ Գալուստ Սահակյանը նշեց, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի: Համակարծի՞ք եք:

-Ես այդպես շատ կոշտ չէի ասի, որով­հետեւ նույն թիմը նաեւ Կարեն Կարապետ­յանի թիմում է, եւ մենք իրար հետ համա­գործակցում ենք: Ես անձամբ իր նկատ­մամբ հարգանք ունեմ, բայց դա բավարար չէ՝ երկրի առաջին դեմք լինելու համար:

-Երբ Կարեն Կարապետյանը նշանակ­վեց, շատ խոստումներ տրվեցին: Ըստ Ձեզ՝ դրանք իրականացվե՞լ են:

-Ես միգուցե տնտեսական հարցերից լավ չեմ հասկանում, սակայն ինչ-որ բան գուշա­կում եմ, որ ինքը երկարատեւ ծրագրերի խնդիր է դրել եւ ուզում է, որ րոպեական լուծումներ չլինեն, այլ այդ խոստումներին հետեւի: Այսպես կարող եմ ասել, որ պետք է ունենանք լավ ապագա եւ հույսով ապրենք:

-Դրան միտված քայլեր տեսնո՞ւմ եք:

-Էլի եմ ուզում կրկնեմ, որ դա րոպեական չի, այսօրվա չի: Կարծես թե իր խոստումնե­րից գալիս են ծրագրեր, որոնք վաղը, մյուս օրը, մեկ, երկու, երեք տարի հետո իրողու­թյուն են դառնալու: Բայց այսօր՝ ոչ:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ