17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

«Հիմա էլ կդառնանք ապստամբ դատավորի դեմ». Ծռերը բարկացան /տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվող   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ, երբ նախագահող դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` «Սասնա ծռեր»-ը ըմբոստացան և դուրս եկան նիստերի դահլիճց:

«Հիմա էլ կդառնանք ապստամբ դատավորի դեմ»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանտը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ