20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ֆուտբոլիստի ճակատագիրն անկանխատեսելի է»

Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը: Թեև Մխիթարյանը վերջերս խաղադաշտում չի հայտնվում, այդուհանդերձ, բանախոսը ասաց՝ լավատես է։

«Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա չի ունենում: Պետք չէ հուսալքվել, քանի որ Հենրիխը դեռևս խաղալու է և գոլեր է խփելու: Մխիթարյանի ամբողջ կարիերան անընդհատ աճի արդյունք է»,-ասաց Առուստամյանը՝ հավելելով ՝  ֆուտբոլիստի ճակատագիրը անկանխատեսելի է, և հիմա զրույցներ են գնում, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա կամ այլ երկիր:
«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ»,-ասաց մեկնաբանը:
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ