19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ