19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի վերջո, Արմեն Ամիրյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, վերջերս Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվեց  ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Նույնը եղավ նաև քամանչայի պարագայում․ քամանչան ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ:

Այս իրադարձությունից հետո ոմանք նույնիսկ սկսեցին մեղադրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։ 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, սակայն, կարծում է՝  այս հարցում մշակույթի նախարարին մեղադրելը ճիշտ չէ։ Այս մասին  Գյուրջյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ 
«Չեմ կարծում, որ այստեղ  մշակույթի նախարարը ինչ-որ մեղք ունի։ Մենք իրար մեղադրելու քաղաքականություն չպիտի վարենք․ դա նորմալ չէ», – ասաց Գագիկ Գյուրջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ