19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է. «Լուսավոր Հայաստան»

«Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մեր գրությունները ուղարկվել էին նաև տարածքային կառավարման նախարարություն, արդարադատության նախարարություն։ Մենք ակնկալում ենք պարզաբանումներ ստանալ նաև նրանցից»,-Henaran.am-ին փոխանցեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված՝ նրանք դիմել են Կառավարություն:

Մարուքյանը նկատեց՝ երբ լինի ամբողջական պարզաբանումը, կներկայացնեն նաև իրենց դիրքորոշումը։ Միաժամանակ, նա նշեց՝ Կառավարությունից էլ ակնկալիքներ չկան: Հարցին, թե բացառվում է, որ կմասնակցեն նիստերին, թե ոչ, նա արձագանքեց. 

«Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է։ Մենք 4 տարի չենք պատրաստվում բոյկոտել ավագանու նիստերը։ Բայց պետք է հասկանանք՝ սպառել ենք բոլոր հնարավորությունները, թե ոչ, և ինչ դիրքորոշում է արտահայտում Կառավարությունը»։

Հիշեցնենք, որ Վանաձորում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդը» միացյալ ուժերով նիստեր են գումարում: Սակայն ՍԴ որոշման հետ կապված «Լուսավոր Հայաստանը» դեռ սպասում է Կառավարության պատասխանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ