18 Հուլիսի, Չորեքշաբթի, 2018

«Ծառուկյան» դաշինքն էլ կունենա՞ նախագահի թեկնածու

unnamed-18-600x400-2-600x400

«Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին չի քննարկում վարչապետի առանձին կամ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Խմբակցությւնում նման քննարկում չկա, եթե լինի, հրապարակային կլինի, բայց քաղաքականության մեջ երբեք չի ասվում երբեք»,-ասաց նա:

Միաժամանակ, Սերգեյ Բագրատյանը նկատեց՝պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, ունի կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի աջակցությունը ևս:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենք ունեն նախագահի իրենց թեկնածուն:

«Ծառուկյան» խմբակցության անդամ, դաշինքի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք ևս ունեն իրենց սեփական թեկնածուի վերաբերյալ քննարկում: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հարգանքով են վերաբերում գործընկեր քաղաքական ուժի որոշմանը, սակայն հավելեց, որ որևէ պաշտոնական տեսակետի պարագայում տեղեկատվություն կլինի: «Կուսակցության պաշտոնական տեսակետ չկա այս պահին»,-հավելեց նա:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ